«Ես կարծում եմ, որ ինձ կվերապահվի Կուբան գրավելու պատիվը։ Դա լավ բան կլինի։ Դա մեծ պատիվ կլինի։ Ես կարող եմ ազատագրել կամ գրավել այն: Ըստ իս, կարող եմ անել դրա հետ այն, ինչ ուզում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.01.2026 | 22:00
Տե՛ր իմ և Արարիչ ամենայնի,
Այս օրը օրհնված է Քո հրաշափառ Ծննդով և աշխարհը արթնանում է ոչ թե սովորական առավոտի, այլ երկնքի իջմամբ երկրի վրա։
Դու, որ անսկիզբ ես, սկիզբ առար,
Դու, որ անտեսանելի ես, երևացիր,
Դու,որ բարձր ես ամեն ինչից,
խոնարհվեցիր՝ մեզ բարձրացնելու համար։
Տե՛ր Հիսուս,
Այսօր Հայրը վկայեց Քեզ երկնքից,
Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով և աշխարհը ճանաչեց Քեզ
որպես միածին Որդի՝
լույս աշխարհի համար։
Թող այդ լույսը ուղեկցի հավատավոր սրտերին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ